Հովիկ Աբրահամյանը վաղուց ցանկանում է, որ Արփինե Հովհաննիսյանը դառնա նախարար, բայց…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի իրական հավակնորդը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է:

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նրա լոբբինգով զբաղվել: Ավելին, նշվում է, թե իբր Սերժ Սարգսյանն այս թեկնածության մասով արդեն իսկ իր համաձայնությունը տվել է, սակայն, հանձնարարել է գաղտնի պահել` խոստանալով, որ արձակուրդից կվերադառնա եւ ամեն ինչ կասի:

Ի դեպ, ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետ դառնալուց հետո 2014-ի մայիսին ցանկացել է, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը նշանակվի արդարադատության նախարար, սակայն, այդ ժամանակ նախագահականում այլ որոշում է կայացվել:

Ամեն դեպքում, հանրահայտ փաստ է, որ Արփինե Հովհաննիսյանի կարիերան սկսեց սրընթաց վերելք ապրել 2008-2011 թվականներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնում աշխատելուց հետո:




Լրահոս