Երեկ ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Նոր Արտամեդ գյուղում երեկոյան կողմ 45-ամյա քաղաքացի Ռուբեն Խաթայանը տան նկուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Armlur.am-ի հետ զրույցում Նոր Արտամեդ համայնքի ղեկավար Յուրա Հովհաննիսյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Ռուբեն Խաթայանի եղբոր տան նկուղում. «Նա եղբորը հյուր էր գնացել, ու նման բան տեղի ունեցավ»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` այս պահին դեռևս հայտնի չէ ինքնասպանության դիմելու դրդապատճառը, սակայն գյուղում շրջանառվող լուրերի համաձայն` պատճառը, ամենայն հավանականության, Ռ. Խաթայանի՝ մոտ մեկուկես տարի առաջ ամուսնալուծվելն է. «Մեկ երեխա ուներ: Ընտանիքից բաժանվելու հանգամանքը շատ ծանր էր տանում: Այդ քայլին գնալու համար այլ պատճառ այս պահին, կարծես, չկա: Նա չէր աշխատում: Բաժանվելուց մի որոշ ժամանակ անց եղբոր մոտ տեղափոխվեց»,- պատմեց Նոր Արտամեդի գյուղապետը: