Իսրայելը հեռահար կառավարվող նոր ռազմամեքենա է փորձարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանական բանակն առանց վարորդի ու հեռահար կառավարմամբ ռազմամեքենայի փորձարկում է անցկացրել, որը նախատեսված է Գազայի հատվածի հետ սահմանի վերահսկողության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռազմամեքենան հագեցած է անվտանգության տեսախցիկներով, որոնք թույլ են տալիս վերահսկել սահմանի երկայնքով իրավիճակը: Մասնավորապես, այս նոր ամենագնացը կարող է բացահայտել սահմանի ապօրինի հատման փորձերը: Այն հայտնաբերում է նաև պայթուցիկ սարքերն ու ահաբեկիչների թունելները:

Առանց վարորդի ամենագնացը ղեկավարվում է հեռահար կերպով: Մեքենայի վրա տեղադրված տեսախցիկները 360 աստիճանի տեսանելիություն ունեն: Այս մեքենայի ստեղծման հիմնական նպատակն է Իսրայելի զինվորական անձնակազմի շարքում զոհերի թվի նվազեցումը:  Մեքենան ստացել է «Սահմանապահ» անվանումը:




Լրահոս