Վեճի էին բռնվել և ծեծել քննիչներին. հետախուզման մեջ գտնվող եղբայրները բերման ենթարկվեցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին Երևան քաղաքից հայտնաբերվել և բերման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ 25-ամյա Արծրուն և 24-ամյա Ալեքսանդր Մովսիսյանները:

Armlur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ նրանց նկատմամբ հունիսի 13-ից հետախուզում էր հայտարարված: Եղբայրները հետախուզվում էին խուլիգանության և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում




Լրահոս