Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր կրտսեր որդի Նիկոլայի ու օգնականների հետ կիրակի օրը «Դրոզդի» նստավայրում կարտոֆիլի բերքահավաք է իրականացրել:
«18 ակրից՝ 70 պարկ կարտոֆիլ: Մոտ ժամանակում այս ամենը կփոխանցեն մանկատներին ու ծերանոցներին»,- հայտնել է հեռուստաալիքը:
Բացի այդ, Լուկաշենկոյի նստավայրում կիրակի օրը նաև իրականացվել է ձմերուկի ու սեխի բերքահավաք, որոնց մշակումը նախկինում Բելառուսի գյուղատնտեսությանը բնորոշ չի եղել: