Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանո Կորեյան չի օգնի իր թիմին Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում կայանալիք Բիլբաոի «Ատլետիկ»-ի դեմ խաղում, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացի ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասվածք էր ստացել և չի հասցրել վերականգնվել: Հայտնի է, որ «Բարսելոնա»-ի մյուս բոլոր ֆուտբոլիստներն առողջ են և պատրաստ են խաղալ այսօր երեկոյան:
Սուպերգավաթի առաջին խաղում «Ատլետիկ»-ը 4:0 հաշվով հաղթել էր կատալոնական ակումբին:
Պատասխան հանդիպումը կկայանա այսօր: