Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Հեռագրում ասված է.
«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի, Ցավով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Էմմա Արսենի Օհանյանի մահվան մասին: Լինելով կիրթ եւ բնականից համեստ մի անձնավորություն՝ տիկին Էմման եղել է մեր հասարակության արժանի ներկայացուցիչը, բոլորանվեր ծառայել իր ժողովրդին, միաժամանակ եղել ազգային արժեքների ու ընտանեկան օջախի պահապանը: Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով»: