Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտնվել է արվեստի գործիչների «սև ցուցակում»: Նրան արգելված է մուտքը Ուկրաինայի տարածք: Բացի այդ, Ուկրաինայի հեռուստատեսությամբ և կինոթատրոններում արգելել են նրա մասնակցությամբ ֆիլմերը, իսկ նրա անունը դարձել է ԶԼՄ-ներում «նոն գրատա», հայտնում է ֆրանսիական Ouest-France պարբերականը:
Տվյալ ցուցակը կազմվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության կողմից և չնայած ցուցակում հիմնականում ռուս դերասաններ են ընդգրկված`այն մշտապես համալրվում է նոր ազգանուններով: Ֆրանսիացի դերասանը հայտնվել է այդ ցուցակում «Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի հանդեպ սիրո, ռուս նախագահ Պուտինին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի սկզբից Դեպարդյեն համարվում է ՌԴ քաղաքացի, իսկ անձնագիրը շնորհել է նրան անձամբ նախագահը: