Նախկին քաղբանտարկյալներից ոմանք վկայել են, թե իրենց հալածածները բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել նորանկախ Հայաստանում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքի հերոս նախկին քաղբանտարկյալներից ոմանք վկայել են, թե այդ տարիներին իրենց հալածածները բարձրաստիճան պաշտոնյաներ են դարձել նորանկախ Հայաստանում: Ասենք, «Հայաստանի վերամիավորման միության» անդամ, 1971 թվականին 3 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Սուրեն Մելիքյանը պատմել է. «10-րդ դասարանում մեր խմբակներից մի քանիսը մատնության հետեւանքով բացահայտվեցին…

Մատնիչը հետագայում՝ խորհրդային տարիներին բարձր պաշտոններ էր զբաղեցնում ոստիկանության համակարգում: Անկախ Հայաստանում նույնպես աչքաթող չարվեց, շարունակեց պաշտոնավարել: Բարձր պաշտոններ զբաղեցրեց մաքսայինում, դարձավ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Մինչ օրս էլ պաշտոնավարում է»: Իսկ նույն միության անդամ, 1971-ին 3,6 տարվա ազատազրկման դատապարտված Յուրի Բուդաղյանը պատմել է. «Էրեբունու բաժնում մի սրիկա ոստիկան կար՝ ավագ լեյտենանտ, որն անընդհատ բանսարկություններով էր զբաղվում, փորձում էր արհեստական դժվարություններ ստեղծել ինձ համար… Հետագայում՝ անկախ Հայաստանում այդ ոստիկանը կոչումներ ու բարձր պաշտոններ ստացավ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս