Թուրքիայի իշխող կուսակցությունը կոալիցիայի շուրջ համաձայնության չի եկել ազգայնականների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխող կուսակցությունը չի կարողացել համաձայնության հասնել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ` կոալիցիա ստեղծելու հարցում, հայտնում է Associated Press-ը` հղում անելով երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:

Թուրքիայում ներկայումս իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ձգտում էր կոալիցիա ստեղծել ազգայնական կուսակցության հետ այն բանից հետո, երբ հունիսին 2002թ.-ից ի վեր առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորությունը:

Նշվումէ , որ Ահմեդ Դավութօղլուն կարճաժամկետ դաշինքի ակնկալիք ուներ` մինչ նոր ընտրություններն ազդեցությունը պահպանելու նպատակով:




Լրահոս