ՀԱՐՑ. Ես ունեմ 60 տարվա աշխատանքային ստաժ եւ 2-րդ կարգի հաշմանդամ եմ անժամկետ, բայց հաշմանդամության թոշակ չեմ ստանում: Որպես թոշակառու՝ ստանում եմ 60 000 դրամ թոշակ: Ուզում եմ իմանալ, թե հաշմանդամության համար ինչքան գումար պետք է ավելանա թոշակիս:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է՝
ա) մինչեւ 25 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում՝ Գ=0,04 X Ս բանաձեւով,
բ) 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Գ=1+0,02 X (Ս-25) բանաձեւով:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենuաթոշակի չափը 2-րդ խմբի համար հաշվարկվում է հիմնական կենuաթոշակի 120 տոկոuի չափով (15 600 դրամ):
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը uահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ 2011թ. հունվարի 1-ից աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը սահմանվել է 450 դրամ:
ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1860-Ն որոշմամբ 2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 13 000 դրամ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության հաղորդման համաձայն՝ Ձեր 2-րդ խմբի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը 59 տարի 3 ամիս 26 օրվա ստաժով (59 տարվա ստաժով) կազմում է 60 204 դրամ:
Ձեր անձնական գործակիցը եւ 2-րդ խմբի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը 59 տարվա աշխատանքային ստաժով կհաշվարկվեն հետեւյալ կերպ.
Գ = 25 x 0,04 + (59-25) x 0,02=1,68,
Կ= 15 600 (դրամ) + 59 (ստաժ) x 450 (դրամ) x 1,68 (գործակից) = 60 204 դրամ:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բացատրությունը, իհարկե, սպառիչ էր, այլ հարց է, որ 60 տարի աշխատած մարդու, այն էլ հաշմանդամի համար 60 հազար դրամ թոշակն արժանի փոխհատուցում չէ: