Դժգոհ եմ իմ թիմի խաղից. Ժոզե Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ նա  դժգոհ է իր թիմից, որը շատ վատ է մեկնարկել անգլիական Պրեմյեր լիգան: Պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Առաջին երկու խաղերից մեկը «Չելսի»-ն ոչ ոքի է խաղացել, իսկ մյուսում` պարտվել: «Մենք երկու խաղերից հետո մեկ միավոր ունենք, ինչ երջանկության մասին կարող է խոսք լինել:  Ես դժգոհ եմ բոլոր ֆուտբոլիստներից. հիասթափված եմ Իվանովիչի խաղից և ֆիզիկական վիճակից, բոլոր լիդերներից: Ավելի շատ ես հիասթափված եմ իմ աշխատանքից: Դեռևս մենք ժամանակ ունենք` ամեն ինչ ուղղելու համար», – նշել է նա:




Լրահոս