Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում բախումներ են գրանցվել օգոստոսի 20-ին տեղի բնակիչ Բախրուզ Հաջիևի՝ ոստիկանության բաժանմունքում մահվանից հետո, գրում է contact.az-ը:
Հարյուրավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդ տղամարդիկ, դուրս են եկել կենտրոնական փողեցներ, որտեղ ոստիկանության ջոկատների հետ բախումներ են գրանցվել:
Քաղաք են բերվել ոստիկանության հատուկ ջոկատներ: Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:
Ինքնաբուխ բողոքի ակցիան սկսվել է թաղումից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հաջիևը ինքնասպանություն է գործել ոստիկանական տեղամասում խոշտանգումներից հետո: Նա ցատկել է երրորդ հարկի պատուհանից ու մահացել: