Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Բավարիա»-«Հոֆենհայմ» խաղում գրանցվել է Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը:
Խաղի 9-րդ վայրկյանին «Հոֆենհայմ»-ի հարձակվող Քևին Ֆոլանդը գրավել է մյունխենցիների դարպասը: Այսպիսի ցուցանիշ գրանցվել էր նաև 2014-ին, երբ «Բայեր»-ի կիսապաշտպան Քարիմ Բելարաբին խաղի 9-րդ վայրկյանին գրավել էր Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը:
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Հոֆենհայմ» – «Բավարիա»՝ 1:2
Կեւին Ֆոլանդ, 1 – Թոմաս Մյուլեր, 41, Ռոբերտ Լեւանդովսկի, 90
Հեռացում՝ Ժերոմ Բոատենգ, 73 («Բավարիա»)