ՀՅԴ-ն երբեք անձերի խնդիր չի դրել. Աղվան Վարդանյանը` Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն երբեք անձերի խնդիր չի դրել: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին` ՀՅԴ-ն պատրա՞ստ է աջակցել Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, այս մասին նշեց դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Իսկ Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ նոր Սահմանադրությամբ վերարտադրության հիմքերը նվազում են:

«Վերարտադրություն կա այն համակարգերում, որ թույլ չի տալիս իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով: ՀՀ-ում փոխվել են նախագահները, բայց իշխող ուժը միշտ մնացել է իշխանության գլխին, և տեղի է ունեցել վերարտադրություն:  Գերադասելի է, որ համակարգը փոխվի»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս