«Սահմանադրության այն նախագիծը, որն այսօր ներկայացված է, մեզ համար ընդունելի չէ»: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Պատգամավորի խոսքով, կան բազմաթիվ վիճահարույց հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն խորհրդարանին վերաբերող հատվածին, այլև մարդու իրավունքների հետ կապված հարցերին:
«Երկփուլ ընտրակարգը պետք է հանվի, քանի որ այդ դեպքում լինում է զրոյական արդյունքով խաղ, այսինքն` հաղթողը ստանում է ամեն ինչ: Ընտրակարգի հիմնական խնդիրը պետք է լինի համաչափ ներկայացվածության ապահովումը», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում