Armlur.am-ի տեղեկություններով` Արդարադատության նախարարի պաշտոնն արդեն իսկ կարելի է զբաղեցված համարել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախարար կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:
Պաշտոնական նշանակումը, հնրավոր է, կլինի վաղը:
Այսպիսով, տեղեկությունները, թե արդարադատության նախարարության թափուր պաշտոնը պետք է զբաղեցներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, հերքվում են: Սակայն, լուրեր են շրջանառվում, թե հնարավոր թեկնածու է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը և, ըստ երևույթին, վաղը ընտրություն կկատարեն Օսիկյանի և Նահապետյանի միջև…. սպանեք զարգացումներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հեռացվել էր պաշտոնից: Եվ ավելի քան մեկ ամիս նախարարի թափուր մնացած պաշտոնը վաղը, կարծես, կզբաղեցվի: