ՀԷՑ-ը աուդիտի անցկացման բաց մրցույթ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար, տեղեկանում ենք ընկերության լրատվական ծառայությունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ` ըստ համապատասխան կարգի: Մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության www.ena.am կայքում:

«ՀԷՑ» ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին: Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս: Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30–ի 10:00: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին:




Լրահոս