Լևոն Հայրապետյանի գործով հետաքննությունը երկարացվել է մինչև դեկտեմբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու մեջ մեղադրվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչ նոյեմբեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Ավելի վաղ դատախազությունը հրաժարվել էր հաստատել գործով մեղադրական եզրակացությունն և այն ուղարկել էր լրացուցիչ փորձաքննության: Ինչպես նշել է փաստաբանը, երկուշաբթի օրը վարույթն իրականացնող մարմինն առաջին անգամ որոշել է շփվել Հայրապետյանի հետ:

«Առիթ է հանդիսացել ծանուցումն այն մասին, որ գործով նախնական քննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 24-ը»,- նշել է Մարգարյանը:

Վերջինս նաև հավելել է, որ հետաքննությունը նրան մեղադրանքի նոր խմբագրված տարբերակ է ներկայացրել:




Լրահոս