Ադրբեջանն իրագործում է դատապարտելի քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել  է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը, սահմանադրական բարեփոխումների ընթացքը, որի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանդիպումների ընթացքը: Նիստոիմ քննարկվել են նաև ՏԻՄ ընտրությունների հարցն ու ինչպես արդեն հայտնել էինք, անդրադարձ է կատարվել նաև արդարադատության նախարարի պաշտոնին Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցին:  Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը` բոլորը քննադատում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ սահմանին լարված իրավիճակ է, բայց նա նախագահականում հանդիպումներ է ունենում, Շարմազանովը նշեց, թե համաձայն չէ այդ քննադատությունների հետ:

«Սահմանում իրավիճակը վերահսկելի է: Բնականաբար Ադրբեջանը իրագործում է դատապարտելի քաղաքականություն, որը միտված է խոչընդոտել բանակցային գործընթացին, որն անընդունելի է Հայաստանի և Արցախի կողմից: Մեր ցանկությունը խաղաղ կարգավորումն է և մենք դատապարտում ենք Ադրբեջանի պահվածքը», – նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով, պաշտպանության նախարարն ու զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Նա հավելեց, որ կուսումնասիրվեն այն վնասները, որոնք կրել են սահմանամերձ գյուղերի բնակիչները` հավելելով, որ համապատասխան փոխհատուցում կլինի:

Անդրադառնալով պայմանագրային զինծառայողի զոհվելուն, Շարմազանովը նախ ցավակցեց զոհվածի ընտանիքին, ապա հավելեց, որ ցանկացած կորուստի պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է:




Լրահոս