Հայկական բնաշխարհը` հայր և  դուստր Մուրադյանների կտավներում. նոր  ցուցահանդես (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահը վաղն իր այցելուներին կներկայացնի  այս տարվա` թվով 7-րդ ցուցահանդեսը` «Հայկական  բնապատկերները Սարգիս և Զարուհի Մուրադյանների աշխատանքներում» խորագրով:

«Սարգիս Մուրադյանի կտավներում ակնհայտորեն երևում է նրա սերը Հայաստանի բնության հանդեպ, որն այնքան տարատեսակ է և պայծառ: Այդ սերը փոխանցվել է նաև ինձ: Այն վառ կերպով արտահայտված է  մեր կտավներում, որոնց այցելուները կարող են ծանոթանալ   մինչեւ հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր, նկարչի դուստր, նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

Նշենք, որ ցուցահանդեսի բացումը կկայանա սեպտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին: Մուտքն ազատ է:

11987085_917229218358145_1358831216762305909_n

11960239_917229195024814_4202293850899560946_n

11960071_917229175024816_5422637055911585686_n

11953170_917229158358151_5785520379690586109_n

11949339_917229168358150_2002030137617408758_n

11928743_917229211691479_3879258846102927379_n (1)

11755721_917229185024815_3489803104274718275_n

11053472_917229201691480_5541585797074490899_n

10428580_917229205024813_499019207808142671_n

11998809_917229181691482_4571123494786661773_n




Լրահոս