Բնակարանային գողին հայտնաբերեցին և ձերբակալեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Բազումի բաժին էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել է, որ գիշերն իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ Վանաձորի Ավետիսյան փողոցի տներից մեկի պատշգամբին կից ննջասենյակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ մտել են ննջասենյակ և գողացել ոսկյա ականջօղ, իսկ հյուրասենյակից` բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հովհաննես Ա.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս