Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ 9 երիտասարդների, որոնք ընդունվել են արտասահմանյան բուհեր։ Նրանք են` Ստեփան Բաբայան, Արսեն Վասիլյան, Վահագն Կիրակոսյան, Մհեր Մնացականյան, Վահե Ղարախանյան, Ալեքսանդր Պետրոսյան, Արթուր Ասլանյան, Նարեկ Դշխունյան, Միքայել Սուքիասյան:
Նշենք, որ ինչպես նիստին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բոլոր 9 երիտասարդները արժանացել են «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներին։
Հավելենք, որ տարկետումը երիտասարդներին կտրվի մինչև ուսումնառության ավարտը: