Այս պահին Բաղրամյան պողոտայում ակտիվիստները քչացել են, սակայն ոստիկանների քանակը նույնն է մնացել: Armlur.am-ի թղթակիցն հայտնում է, որ ոստիկանությունն անընդհատ հորդորում է և ժամանակ է տալիս ակտիվիստներին` ազատել Բաղրամյան պողոտան, սակայն ակտիվիստները դրան ի պատասխան նշում են, որ իրենք խաղաղ ցուցարար են և իրենց քայլերն անօրինակ չեն:
Ընդհանուր առմամբ իրավիճակը Բաղրամյան պողոտայում հանգիստ է: Այս պահին ակտիվիստները հայրենասիրական երգեր են երգում և պարում: