Դատավորի հարուստ կինը. նա ոչնչով չի զիջում իր ամուսնուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանն իր գործընկերներից ետ չի մնում եւ ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ ստանում: Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ 2014 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար:

Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 764 հազար դրամ: Դատավորի կինը` Կարինե Բոյաջյան, պարզվում է՝ ավելի հարուստ է: Նրա դրամական միջոցները 2014-ին կազմել են 500 հազար դրամ, 8 հազար 500 դոլար եւ 33 հազար 960 եվրո: Ի դեպ, Կարինե Բոյաջյանն անցած տարի 18 մլն 952 հազար դրամով բնակարան է վաճառել եւ 10 մլն 550 հազար դրամով գնել է «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենա: Հավելենք, որ դատավորի կնոջ ամսական աշխատավարձը կազմում է 268 հազար դրամ:




Լրահոս