Թուրքիայի ռազմավարական բնակավայրերից մեկը գրավելու քրդերի փորձը խափանվել է. կա 30 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Շիրնակ նահանգի Ջիզրե բնակավայրում կրկնակի անգամ մտցված պարետային ժամը այսօր վաղ առավոտյան չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնել է նահանգապետը, ով կիրակի օրը քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով արգելել էր փողոց դուրս գալ:

Մինչ այդ, «Սաբախ» թերթը գրում է, որ Ջիզրեում Քրդստանի աշխատավոր կուսակցության զինյալները քայլեր են ձեռնարկել իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանը մեկուսացնել մնացած Թուրքիայից: Այս տարածաշրջանը Սիրիա ու Իրաք առանց խոչընդոտի անցնելու հնարավորություն է տալիս: Բնակավայրում պարետային ժամ էր մտցվել սպետեմբերի 4-ին, երբ Ջիզրե քաղաք են ժամանել Քրդստանի աշխատավոր կուսակցության շուրջ 30 զինյալ: Նրանք կուսակցության երիտասարդկան ձևավորումների 200 անդամների հետ որոշել են ամրապնդել իրենց դիրքերը քաղաքում:

Ինչպես նշում է թերթը, ծայրահեղականները թունելներով միմյանց էին կապել 150 տներ, ճանապարհներին փոսեր էին փորել, քաղաքի բոլոր մուտքեը ականապատվել են:

Տներում, որտեղ գտնվել են ահաբեկիչները, հայտնաբերվել է 800 կգ պայթուցիկ:Այն տները, որոնք եղել են քրդերի համար բազա, ռազմավարական տեսանկյունից ելնելով հողին են հավասարեցվել, 10 զինյալ ձերբակալվել է: «Սաբախ» թերթի տվյալների համաձայն՝  Ջիզրեում տեղի ունեցածը տարածաշրջանում քրդական կանտոն ստեղծելու անհաջող փորձ է:




Լրահոս