Նաիրիտցիները սկսկում են պայքարը գործարանի վերագործարկման համար. կհավաքվեն Կառավարության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործարանի վերագործարկման պահանջով սեպտեմբերի 17-ին ժամը 11:00-ին հավաքվում են Կառավարության դիմաց: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասացին նաիրիտցիները:

Նշենք, որ նրանք տևական ժամանակ պայքարեցին աշխատավարձի պարտքի մարման համար և հաջողության հասան: Իսկ այժմ սկսում են պայքարը գործարանի վերագործարկման համար: Ավելի վաղ, նաիրիտցիները մեզ հետ զրույցում ասել էին, որ թեկուզ իրենցից քչերը կկարողանան աշխատել գործարանում, այնուամենայնիվ, իրենք պահանջելու են վերագործարկել այն. «Նաիրիտից Հայաստանը չպետք է զրկվի»:

Իսկ ահա Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել էր, որ գործարանի վերագործարկման համար ահռելի գումարներ են անհրաժեշտ, իսկ ներդրողներ չկան:




Լրահոս