Զոհեր, 1 միլիոն տարհանված մարդ, ցունամիի վտանգ, որը կարող է հասնել ՌԴ ափերին. Չիլիի երկրաշարժի ավերիչ հետևանքները (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ևս մեկ հզոր երկրաշարժ է գրանցվել Չիլիի այն շրջանում, որտեղ վերջերս հզոր ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

6.3 բալ հզորությամբ նոր երկրաշարժը գրանցվել է Իլյապելյայից 56 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 40 կմ խորության վրա: Սրա հետ մեկտեղ 4.8-ից 5.4 բալ հզորությամբ 6 երկրաշարժ է գրանցվել այս նույն շրջանում:

620_400_1442464773-8321

Դեռևս պաշտոնապես հաստատվել է 5 մարդու զոհվելու լուրը: Շուրջ 1 միլիոն մարդ տարհանվել է, հինգշաբթի առավոտյան հայտարարել է հարավամերիկյան երկրի ներքին գործերի նախարար Մահմուդ Ալեույը:

620_400_1442464773-7224

Նշվում է, որ Խաղաղօվկիանոսյան կենտրոնը զգուշացնում է ցունամիի մասին, տեղեկացվում է 3 մետր բարձրությամբ ալիքների մասին: Ընդ որում մինչև 1 մ բարձրությամբ ալիքները կարող են հասնել Ռուսաստանի ու Ճապոնիայի ափերին: Առաջին ալիքներն արդեն հարվածել են Չիլիի ափերին: Կոկիմբո քաղաքում ալիքների բարձրությունը հասել է 4.5 մետրի:

620_400_1442464773-4426

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 10 բալ:

620_400_1442464773-8939

620_400_1442464773-1556

 

Թարգմանիչ՝ Տաթև Ֆռանգյան




Լրահոս