Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ նաև ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը, ով իր խոսքում անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, ով խոսել էր պոկերի մասին և սահմանադրական բարեփոխումների գործընթացը համեմատել այդ խաղի հետ:
«Բոլորիս շնորհավորում եմ Նիկոլ` պոկերի արքա պրեմիերայի շնորհանդեսին ներկա լինելու համար: Ես կարծում եմ, որ մեր գործընկերը տաղանդավոր է և ի թիվս այլ տաղանդների, տիրապետում է նաև պոկերի մանրամասներին, բայց անթերի կլիներ այս ամեն ինչը, եթե ասեր, թե «դեմ»-ն ինչպես է պոկերի լեզվով: Թե չէ ստացվում է, որ բլեֆին հրաշալի է տիրապետում», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում