Սամվել Ալեքսանյանն Ազգային ժողովում էր. զարմացել էին նույնիսկ պատգամավորները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ից սկսված Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին այսօր առաջին անգամ մասնակցում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Նա իրեն բնորոշ ոճով ամեն կերպ փորձում էր փախչել լրագրողներից և չպատասխանել նրանց հարցերին: Այն հարցին` ինչու այս օրերին չէիք գալիս, նշեց, որ հիվանդ էր:

Իսկ կո՞ղմ եք սահմանադրական փոփոխություններին հարցին դրական պատասխան տվեց ու նշեց, որ ժողովրդի համար լավ է լինելու:

Հավելենք, որ նրա` Ազգային ժողովում լինելը զարմացրել էր ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանին, ով դիմելով Ալեքսանյանին` հարցրեց, «Երկում ի՞նչ է փոխվել, որ Ազգային ժողով ես եկել»:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս