Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 39 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 1932 թ. ծնված Ձայնիկ Գևորգյանին, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.15-ին, Ձայնիկ Գևորգյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս