Դուբայի էմիրի որդուն սպանել են, նա չի մահացել սրտի կաթվածից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուբայի ղեկավարի ու Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի ավագ որդի Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մակտուման՝ շեյխ Ռաշիդը, չի մահացել սրտի կաթվածից այլ զոհվել է Եմենի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով: Սկզբում նման պնդմամբ է հանդես եկել իրանական «Ֆարս» գործակալությունը՝ հղում կատարելով իր տեղեկատվական աղբյուրներին ու ականատեսների վկայություններին:

«Շեյխ Ռաշիդն ու ԱՄԷ ևս մի քանի զինծառայողներ սպանվել են Եմենի Մարիբ նահանգում «Անսար Ալլահի» կողմից հրետանակոծության հետևանքով»,- նշում է գործակալությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, սույն տեղեկությունը հաստատել են նաև Եմենի վերոնշյալ շրջանում ռազմական գործողություններին մասնակցած ականատեսները:




Լրահոս