Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
«Ձերդ Գերազանցություն,
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի ու անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:
Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել՝ դրանք հետևողականորեն առաջ մղելու նոր մակարդակի:
Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն:
Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»: