Դժբախտ դեպք Մասիսում. հարսանիքին ընդառաջ ամբողջությամբ այրվել է զույգի նորակառույց բնակարանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքում: Ժամը 21:30-ի սահմաններում քաղաքի 5-րդ փողոցի թիվ 6 տանը հրդեհ է բռնկվել: Մոտ մեկ ժամ անց միայն հրդեհը մարվել է:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ամբողջությամբ այրվել է Փայլակ Հարությունյանին պատկանող բնակարանը: Մասնավորապես, տան լոգասենյակը, մառանը, խոհանոցը, հյուրասենյակը՝ գույքով և տանիքի կառուցատարրերը (մոտ 70 քմ):

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով` մի քանի օրից պետք է տեղի ունենար տան ավագ որդու հարսանեկան արարողությունը:

Armlur.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտնեց, որ մարզպետարանը որոշակի աջակցություն կցուցաբերի փաստի առաջ կանգնած ընտանիքին: Նույն պատասխանը տվեց նաև Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը` հավելելով, որ նման դեպքերում` որպես կանոն, ընտանիքներին քաղաքապետարանն աջակցում է:

Մնում է սպասել` պատկան մարմինների խոստումների իրականացմանը:

12021901_978651522207560_378598448_n

12023140_978651528874226_538700982_n

12023197_978651508874228_1269738146_n

12025370_978651555540890_256816473_n

12026525_978651472207565_647013044_n

12026568_978651552207557_634660247_n

12047377_978651538874225_822150541_n

12047682_978651465540899_502848551_n

12047812_978651498874229_528682593_n

12048645_978651525540893_816977965_n

12049022_978651542207558_1897152499_n

12053378_978651532207559_2076952952_n

hrdeh




Լրահոս