Վանում ահաբեկչությունների շարք է իրականացվել. կա 24 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանում ահաբեկչությունների շարք է իրականացվել, որոնց հետևանքով ընդհանուր առմամբ 24 զինվոր է վիրավորվել : Սեպտեմբերի 21-ի երեկոյան Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցության  (PKK)  անդամները հարձակում են իրականացրել երկրի արևելյան Վան նահանգում, գրում է hurriyetdailynews.com:

PKK զինյալները հեռահար կառավարմամբ պայթեցրել են Բաշկալ-Հաքքարի ավտոմայրուղու վրա տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը, երբ այդ վայրով անցել է ռազմական ավտոշարասյուն: Արդյունքում մեքենան շրջվել է, 13 զինվոր վիրավորվել է:

Բացի այդ, այսօր վաղ առավոտյան գրանցված մեկ այլ նմանատիպ հարձակման հետևանքով վիրավորվել է 11 զինվոր:

Այժմ Թուրքիայի անվտանգության ուժերը փորձում են պարզել հարձակումներն իրականացրածների ինքնությունը:




Լրահոս