Բելգիայի դաշնային խորհրդարանում պայթյունի վտանգի պատճառով տարհանում է իրականացվում, այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ոստիկանությունը հատուկ վարժեցված շների հետ միասին շենքում պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքներ է իրականացնում: Հատուկ օպերացիան մասնավորապես անցկացվում է ամֆիթատրոնում, որտեղ ընթանում են Ներկայացուցիչների պալատի նիստերը:
Թե որտեղից է ստացվել տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունը, չի հաղորդվում: