Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մի քանի անգամ զրուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկն ասաց, որ իր նկատմամբ բժշկական կենտրոնում շատ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում:
Armlur.am-ը նաև տեղեկացավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է բժշկակական կենտրոնի տնօրեն, իր խնամի Արա Մինասյանի հետ և «հրահանգել է» ազատամարտիկին լավ նայել:
Նշենք, որ այս պահին ազատամարտիկները հավաքված են հիվանդանոցի բակում և քննարկում են իրականացնելու` որոշելու և հստակեցնելու իրենց հետագա քայլերը: Հիշեցնենք` երեկ ոստիկանություն է տարվել ազատամարտիկին ծեծի ենթարկածներից մեկը, ով նախկինում աշխատել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան