Հաշմանդամ դարձած զինծառայողի մոր միակ հույսը Հերմինե Նաղդալյանն է, սակայն վերջինս արձակուրդում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱԺ Բաղրամյան պողոտայի անցագրային բաժնում արտառոց դեպք է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթն տեղեկացրել է, որ ժամկետային զինծառայող Վարդան Մանուկյանի մայրը՝ Նազիկ Մանուկյանը, ցանկացել է խորհրդարանի անդամներից որևէ մեկի հետ հանդիպել ու ներկայացնել այն իրավիճակը, որում իրենք հայտնվել են: Կինը մտել է անցագրային կետ ու ուշագնաց է եղել: Աշխատակիցների ահազանգով դեպքի վայր է ժամանել շտապօգնության անձնակազմը, և կնոջը  բուժօգնություն են ցուցաբերել:

Եվ այսօր անելանելի և անօգնական վիճակում հայտնված կինը կրկին Ազգային ժողով էր եկել:

Այսպես, նա Armlur.am-ին պատմեց, որ 2009 թվականին զինծառայության ընթացքում իր որդին ծանր մարմնական վիրավորում է ստացել, ինչի հետևանքով ոտքը անդամահատել են: Սակայն այսքանով դժբախտությունները չեն ավարտվել: Խնդիրներ են առաջացել նաև մյուս ոտքի և ողնաշարի հետ: Ճարահատյալ մայրը ստիպված է եղել վաճառել ողջ ունեցվածքը, որպեսզի կարողանա որդուն Գերմանիա ուղարկել՝ բուժում ստանալու:

Նրա միակ հույսն Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, իսկ թե ինչու հենց նա, ինքն էլ չգիտի. «Չգիտեմ. մտածեցի մայր է, կհասկանա…»:

Սակայն կնոջը չի հաջողվում Հ. Նաղդալյանի հետ հանդիպել: Պարզվում է՝ նրա օգնականը ԱԺ այցելած կնոջն ասել է, թե նա արձակուրդում է:

Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:

Վերջում ներկայացված են հաշվեհամարներ. կնոջն օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ անել այդ հաշվեհամարին:

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս