Ակտիվիստներին Գյումրի տեղափոխող միկրոավտոբուսի վարորդն ինչ-որ հեռախոսազանգից հետո հրաժարվել է շարունակել ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Չեք անցկացնի» նախաձեռնությունն այսօր Գյումրիում հանրահավաք էր հրավիրել սահմանադրական բարեփոխումների դեմ: Ակտիվիստների, ինչպես նաև լրագրողների համար հատկացվել էր փոխադրամիջոց:

Սակայն Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ագարակ գյուղի ճանապարհին վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը` պատճառաբանելով, թե մեքենան գտնվում է անսարք վիճակում: Սակայն ակտիվիստները վստահեցնում են, որ վարորդին քիչ առաջ ինչ-որ մեկը զանգահարել ու հրահանգել է, որ չշարունակեն ճանապարհը:

Վարորդն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի ասել, և հայտարարեց, թե  նոր հայտնաբերեց, որ մեքենան անսարքություն ունի:




Լրահոս