“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Մարտի 1-ի զոհերի հիշատակը միշտ վառ կմնա ՀԱՅԵՐԻ սրտերում…Կարծես թե հենց մեր տղաների համար էր հեղափոխական Հակոբ Հակոբյանը գրել իր բանաստեղծությունը.
Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան,-Մեռա՛ն՝ չկորան…
Կրա՛կն էր ցայտում նրանց աչք-ունքից,
Շանթը՝ շրթունքից,
Երբ խոսում էին ծով-ամբոխի մեջ
Վիշտ ու կարիքից,
Վրեժի, ցասման հրով բորբոքված
Նրանք բեմ ելան՝
Եվ բեմը դարձավ արյունով ներկված
Զոհերի սեղան…..”։