Armenian text to speach

Զելենսկին հայտնել է ռուս-ամերիկյան բանակցություններից հետո սպասվող քայլերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վաղը Ուիթքոֆից մանրամասն զեկույց կստանա Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։

Զելենսկու խոսքով՝ նա վաղը սպասում է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆից մանրամասն տեղեկատվություն ստանալ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Այնուհետև կկայանա ուկրաինական, ամերիկյան և եվրոպական թիմերի համատեղ ճեպազրույցը։

«Կիև մեկնելու ճանապարհին Քուշներն ինձ ասաց, որ նրանք խոսել են Ռուսաստանի հետ, և նրանք աջակցում են նոյեմբերին եռակողմ հանդիպմանը՝ Ամերիկա, Ուկրաինա և Ռուսաստան՝ տեխնիկական թիմերի բարձր մակարդակով»,-նշել է Ուկրաինայի նախագահը։




Լրահոս