ՕԵԿ-ը որոշել է չմասնակցել ճեպազրույցների. էլ գան, որ ինչ անեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները վերջին շրջանում չեն մասնակցում ԱԺ ճեպազրույցներին: Բանն այն է, որ մի քանի անգամ ՕԵԿ-ականների մասնակցությամբ ճեպազրույցներն անցել են առանց լրագրողների կամ էլ մեկ-երկու լրագրողները լսել, լսել ու հեռացել են՝ առանց որեւէ հարց տալու եւ ասուլիսի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորելու:

Հավանաբար հենց այս մերժվածությունն է եղել պատճառը, որ ՕԵԿ-ականները որոշել են նվաստացումներից խուսափելու համար ընդհանրապես չմասնակցել ճեպազրույցներին: Երեկվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ականները լուր էին ուղարկել, որ իրենք չեն գալու: Դե, իհարկե, էլ գան, որ ինչ անեն:




Լրահոս