Բրազիլիայի դատարանը արգելանք է դրել «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ակտիվների նկատմամբ, որոնք կազմում են 47 միլիոն դոլար:
23-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է հարկերից խուսափելու մեջ: Նեյմարից պահանջում են պետությանը վճարել 16 միլիոն դոլարի հարկ:
Նշվում է, որ Նեյմարի հարկային պարտականությունները չկատարելու վերաբերյալ հիմնական խախտումը գրանցված է 2013 թվականին «Սանթոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ նրա ստացած գումարների շուրջ: