Այսօր «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո այժմ ում կողքին է, ասաց, որ ոչ ոչ ոքի չի սատարում և ոչ մեկի կողքին չէ:
«Առաջինը՝ ես Գագիկ Ծառուկյանի կողքին չեմ եղել: Ես սատարել եմ իր ակտիվ քաղաքականությանը, հետո ակտիվությունը սառեց: Մենք այսօր նետրալ ենք , նետրալ»,- ընդգծեց նա, հավելելով՝ «Ես իմ կողքին եմ: Ես կուսակցության ղեկավար եմ և ունեմ իմ մոտեցումը, իմ քաղաքականությունը, իմ հետևորդներին, ինչու պետք է որևէ մեկի կողքին լինեմ»:
Armlur.am-ի այն հարցին, թե վերջին երկիրը որն է եղել որտեղ մեկնել է և Հայաստանի համար ինչ օգուտ է քաղել այդ երկրից, «Ժողովրդական» կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Ես հանգստանալու եմ գնացել: Վերջին երկիրն Հնդկաստանն է եղել՝ Կալկաթան: Գնացել եմ հայ եկեղեցի, տեսել եմ ուսումնասիրել եմ, շատ տպավորվել եմ Կալկաթայում հայերի արածներից: Հիմա արդեն այդ համայնքը թույլ է, բայց շենքեր կան, փողոցներ կան հայերի կողմից սարքած»:
Ըստ Կարապետյանի` փաստորեն, հայերը շատ պատիվ ու հարգանք են ունեցել Կալկաթայում և աշխարհում ամենուր այդ հարգանքն ունեն: