Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովն փակ քննարկում է անցկացրել` հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկելու համար:
Քննարկումից հետո հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ անդրադարձ է կատարվել սահմանային լարված իրավիճակին: «Տեսնում ենք, որ առաջիկայում հնարավոր են նոր զարգացումներ և խորհրդարանական տարբեր ձևաչափերով մենք ունենք լրջագույն անելիքներ», – նշեց նա:
Նրա խոսքով` ենթադրվում է, որ իրավիճակը սահմանին էլ ավելի կլարվի: «Վերջին երկու ամիսների ընթացքում վերլուծելով իրավիճակը և խախտման դեպքերի դինամիկան` հասկանալի է, որ հնարավոր է էլ ավելի մեծ սրացումներ: Այս իրավիճակում մենք մեր մարտավարությունը պետք է վերանայենք, լինելու են ոչ միայն պատասխան քայլեր, այլև կանխիչ, նախահարձակ ռազմական գործողություններ», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում