Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Սևիլյա»-ի դեմ հանդիպմանը:
Հանդիպմանը կարող է մասնակցել նաև գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել մոտ մեկ ամիս:
«Յուվենտուս»-ի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը. Բուֆոն, Կյելինի, Խեդիրա, Ձաձա, Մորատա, Պոգբա, Էրնանես, Սանդրո, Բարցալի, Կուադրադո, Լեմինա, Բոնուչի, Դիբալա, Ռուգանի, Նետո, Էվրա, Պերեյրա, Աուդերո, Վիտալե