Գևորգ Կոստանյանը ո՛չ որպես գլխավոր դատախազ, ո՛չ էլ որպես զինվորական դատախազ որևէ նվեր ոչ մեկից չի ստացել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ հենց ինքը՝ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով եկամուտների հայտարարագրում իր և կնոջ անունով գրանցված եկամուտների, մասնավորապես՝ նվիրատվությունների մասին հարցին:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ չեմ էլ ստանալու: Ինձ արդեն վաղուց որևէ մեկը չի էլ փորձում որևէ բան նվիրի՝ անգամ ծննդյան օրվա կապակցությամբ»:
Գ.Կոստանյանն ընդգծեց, որ հայտարարագիրը կազմվել է 2011թ. և վերաբերում է նախորդ ժամանակահատվածին, այսինքն՝ 2010թ.-ին, և նվիրատվություններն ինքը ստացել է բացառապես իր մերձավոր ազգականներից:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան