Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է 3-րդ ԲԿ զորամասեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Տեսչության շրջանակում տեսչական խումբն այցելել է 3-րդ ԲԿ զորամասերը:

unnamed (1) - копия

Տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին ԱՀ ԶՈՒ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ:

Հոկտեմբերի 1-ին բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը: Խմբի անդամները հանդիպել են զորավարժության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել են զորավարժության ուսումնական կետերում, զրուցել մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ:
Նույն օրը՝ հոկտեմբերի 1-ն, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի և փոխդեսպան Նիկոլա Ֆայի հետ:
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

unnamed - копия

unnamed (2) - копия

unnamed (3) - копия




Լրահոս