ՌԴ-ի ավիահարվածները, հնարավոր է, որ ուղղված չեն «Իսլամական պետության» դեմ. ՆԱՏՕ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները, հնարավոր է, որ ուղղված չեն «Իսլամական պետության» դեմ, գրում է Mignews.com-ը:

Ռուսաստանը չորեքշաբթի օրը սկսեց ահաբեկչական խմբավորման դեմ ավիահարվածներ հասցնել, ինչը դարձավ Մերձավոր Արևելքում Կրեմլի միջամտությունը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:

Ռուսաստանի ավիահարվածների մասին հաղորդագրությունների շուրջ մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ կատարած այցի ժամանակ՝ կասկածի տակ դնելով ավիահարվածների նպատակաուղղվածությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետության» շտաբի ոչնչացման տեսանյութը:

 




Լրահոս