Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.27-ին տեղեկություն է ստացվել, որ Բաղանիստ-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՏԿԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Մերսեդես Ց» մակնիշի 37 SV 857 պետհամարանիշով (վարորդ` 1986 թ. ծնված Կ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
Հրշեջ-փրկարարները Կ. Հ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Կարեն Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ: